Ճապոնիայում ձերբակալել են թոշակառուների հասարակաց տան տիրուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 10:44

Ճապոնիայում օրենքի պահապանները բացահայտել են թոշակառուներին սպասարկելում մասնագիտացած մի հասարակաց տուն: Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել տան տիրուհուն` 53-ամյա Ռիսկաո Յոտեին` օրենքը խախտելու համար: Հասարակաց տանն աշխատում էին տարբեր տարիքի մարմնավաճառներ, որոնցից  ամենաերիտասարդը 40, իսկա ամենատարեցը` 98 տարեկան է:

Ըստ ամենայնի, տարեց ճապոնացիները գերադասում են սեքսուալ բավարարություն ստանալ հասակակիցների հետ: Տունը տարեկան իր “աշխատակիցներին” 250 000 դոլարի եկամուտ է բերում: Ի դեպ, կանանց ծառայություններից օգտվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Ամենատարեց “քրմուհին” անգլուհի Միլլե Կուպերն է: Նա իր կարիերան սեքս-բիզնեսում սկսել է դեռևս Երկրորդ աշխարհամարտի ժամանակներում:

 

Դիտվել է 2550 անգամ:
Print Friendly

Leave a Reply