Transformers ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 12, 2013 21:02

Այսօր «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը  ներկայացրեց իր վերջին տարիների հիմնական աշխատանքները Transformers (վերափոխիչները) ցուցահանդեսում:

Ներկայացված էին Այբ դպրոցի, Ամերիկյան համալսարանի գրադարանի, «Գրին Բին» սրճարանի, Շուշիի արվեստի ցուցասրահի, «Սեդա Ղազարյան» կենտրոնի շենքերի վերափոխումների փաստագրությունը լուսանկարներով:

Արվեստանոցի հիմնադիրներից Մերուժան Մինասյանը աշակերտների հետ խոսեց «Ստորակետի» կազմավորման, վերափոխումների կարևորության ու դրանց փաստագրության մասին: Պատմեց, թե ինչից ու ինչպես ստեղծվեց Այբ դպրոցի շենքը: Դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը վերջում շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին: Դպրոցի մեդիա թիմը տեսանյութ էր պատրաստել շենքի մասին:

Վերջում աշակերտները և Ստորակետցիները Երևանի քարտեզի վրա նշեցին այն կետերը, որոնք իրենց սիրելի, կամ կարևոր են քաղաքում ու առանձին մեկնաբանություն թողեցին, թե ինչու: Ճարտարապետական արվեստանոցի անձնակազմը առաջիկայում մեկ այլ հանդիպում կունենա այս գործին մասնակցած աշակերտների հետ:

«Սա մեզ համար կարևոր հարց է` հասկանալու, թե ինչ եզրեր ունի մեր երկխոսությունը նոր սերնդի հետ, ով հենց ինքը` նոր հայն է: Այս խաղ-աշխատանքը մեր միջև ինչ-որ երկխոսության հարթակ կստեղծի»,-ասում է Մերուժան Մինասյանը:

Դիտվել է 2603 անգամ:
Print Friendly

Leave a Reply