Հյուսիսային Կորեան ատոմային զենք է փորձարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 21:02

     Հյուսիսային Կորեան իրականացրել է միջուկային զենքի երրորդ փորձարկումը: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «Xinhua» գործակալության՝ Փխենյանի աղբյուրների վրա հիմնված հայտարարությունը, հաղորդում է, որ փորձարկումը հաջող է անցել: Միջուկային զենքի փորձարկման նպատակը միջազգային անվտանգության պաշտպանությունն է՝ ընդդեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության նախարարը հաղորդել է, որ տեղական ժամանակով 11:57-ին միջուկային փորձարկման անցկացման վայրում երկրաշարժ է գրանցվել, որը առաջացել է միջուկային զենքի փորձարկման հետևանքով: Նշենք, որ նման փորձարկում Փխենյանը անցկացրել էր նաև 2006 և 2009 թվականներին:

Դիտվել է 2431 անգամ:
Print Friendly

Leave a Reply