Քուրդ պատգամավորի փոխարեն ահաբեկչական կազմակերպության անդամ ասեք. Թուրքիայի անվտանգության վարչություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 20:45

Թուրքիայի անվտանգության վարչությունը 2001թ. թուրքական TRT հեռուստաալիք էր ուղարկել մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, թե ինչ բառ կամ արտահայտություն կարելի է օգտագործել, ինչը`ոչ, հաղորդում է թուքական “T24” կայքը:

Վարչությունը, օրինակ, հանձնարարել է “քրդական ծագմամբ” արտահայտության փոխարեն օգտագործել “անջատողականորեն որպես քուրդ անվանվող քաղաքացիներ”, “քուրդ պատգամավոր” արտահայտության փոխարեն` “ահաբեկչական կազմակերպության անդամ”:

Այս գրության գոյության մասին տեղեկացրել է թուրքական “Milliyet” թերթի սյունակագիր Ջան Դյունդարը` այն վերնագրելով “12 տարվա ընթացքում ժարգոնը ինչպե՞ս է փոխվել” խորագրով:

Այդ ցուցակում տեղ են գտել նաև հետևյալ արտահայտությունները. Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարի փոխարեն`անջատողականների ղեկավար, PKK-ի փոխարեն` արյունոտ ահաբեկչական կազմակերպություն, քուրդ բառի փոխարեն`թուրք քաղաքացի, քրդական պետության փոխարեն` Հյուսիսային Իրաքում գտնվող գոյացություն:

Դիտվել է 2537 անգամ:
Print Friendly

Leave a Reply