Հռոմի պապը Գերմանիա չի վերեդառնալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 20:47

   Երեկ ամբողջ աշխարհը ցնցեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի անսպասելի հրաժարականի մասին լուրը: Ահա այսօր պապի 89-ամյա ավագ եղբայրը՝ գերմանական Ռեգենսբուրգ քաղաքում բնակվող Գեորգ Ռատցինգերը հայտարարել է, որ իր եղբայրը  պապական աթոռը թողնելուց հետո չի պատրաստվում վերադառնալ Գերմանիա: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Ռատցինգերը նշել է, որ մտածում է այցելել եղբորը. «Եղբայրս նպատակ ունի ժողովրդից հեռու, հանգիստ կյանք վարել»:

Բենեդիկտոս 16-րդը, ում իրական անունը Ժոզեֆ Ռատցինգեր է, 1969-1977 թվականներին աշխատել է Ռեգենսբուրգի համալսարանում որպես դասախոս, որոշ ժամանակ էլ եղել է համալսարանի փոխնահագահ:

Դիտվել է 2313 անգամ:
Print Friendly

Leave a Reply