Բրիտանացի ֆերմերը լաբիրինթոս է ստեղծել ծառերից` աստվածաշնչյան ուղերձով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 18:40

Բրիտանացի Պիտեր Գանները ծառերից լաբիրինթոս է ստեղծել` ոգեշնչված Աստվածաշնչից:

Ֆերմերը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց ծառերից ստեղծված լաբիրինթոսով: Նա դրանք այնպես է տնկել ու էտել, որ վերևից կարելի է կարդալ աստվածաշնչյան ուղերձը: Դրա վրա նա աշխատել է 20 տարի: Եթե որոշակի բարձրությունից նայես, ապա կարող ես կարդալ.”Հիսուս ասաց, ես եմ ուղին, ճշմարտությունն ու կյանքը”:

Ֆերմերը «The Telegraph» թղթակիցներին պատմել է, որ լաբիրինթոսը մի քանի հազար ուռենիներից է բաղկացած, որոնք նա տնկել է կամավոր օգնականների հետ: Այն 7 ակր հող է զբաղեցնում:

“Այս լաբիրինթոսը շատ նման է կյանքի: Ոչ ոք չգիտի, թե այն ինչ տեսք ունի վերևից: Դուք կարող եք զբոսնել կյանքի լաբիրինթոսում, որն իմաստ կունենա, եթե դրան այլ կտրվածքով նայեք”: Ծառատունկը նախագծելու համար նա  կիրառել է համակարգիչ, իր աշխատանքի առաջին պտուղները տեսել է 2005-ին, երբ հարևանը` ոստիկանության սպան իրեն է հանձնել ուղղաթիռից  արված լուսանկարը:

“Ամեն անգամ, երբ ինքնաթիռ է թռչում իմ լաբիրինթոսի վրայով, ես աղոթք եմ ասում: Հույս ունեմ, որ ինչ որ մեկը կտեսնի այն ու դրանից կոգեշնչվի”:

Դիտվել է 2813 անգամ:
Print Friendly

Leave a Reply