Դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել Ղրղզստանի նախկին նախագահի ու նրա եղբոր գործով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 18:00

Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա  դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Նրա եղբայրը` ցմահ բանտարկության: Դատավճիռը կայացրել է Գերագույն դատարանը ըստ Բիշկեկի  կայազորի Ռազմական դատարանի որոշման, որի համաձայն, մեղադրյալները մի քանի ծանր հանցագործություն են կատարել:

Դատարանը Կուրմանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել ծառայողական դիրքը չարաշահելում ու նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման` գույքի առգրավմամբ, ինչպես նաև, նույն հոդվածի 4-րդ մասով Բակիևը դատապարտվել է 12 տարվա  կալանքի:  Ընդհանուր առմամբ, նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա բանտային կալանքի` գույքի առգրավմամբ:

Ժանիշ Բակիևին դատարանը մեղավոր է ճանաչել  ՂՀ Քրեական  օրենսգրքի 6 հոդվածով, այդ թվում` 2 և ավելի անձանց սպանություն: Նրան դատապարտել են ցմահ բանտարկության`  ներառյալ գույքի առգրավումը:

Պետական պաշտպանության խորհրդի նախկին ղեկավարը ևս զրկվել է “գեներալ-լեյտենանտի” կոչումից:

Դիտվել է 2748 անգամ:
Print Friendly

Leave a Reply