Ատամները ճիշտ մաքրելու համար երաժշտություն է հարկավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 14:04

Բրայթոնի Ժամանակակից երաժշտության ինստիտուտի փորձագետները վստահեցնում  են, որ իրենց հաջողվել  է լուծել մի խնդիր, որը մտահոգում է շատերին: Նրանք գտել են մի միջոց, որը հնարավորություն է  տալիս ապահովելու աճող սերնդի ատամների մաքրման արդյունավետությունը:

Հետազոտության արդյունքների համաձայն, երեխաներն  ու դեռահասները ավելի լավ են մաքրում ատամները, երբ այդ գործընթացն ուղեկցվում է երաժշտությամբ: Այդ իմաստով շատ արդյունավետ է  «Gangnam Style»-ի երաժշտական կոմպոզիցիան, որը գերազանց  համադրվում է  խոզանակով շարժումներին: Արդյունավետ են համարվել նաև Ռիհանայի «Diamond» -ը, Գոթյեի «Somebody That I Used To know» -ը, Օլլի Մուրսի  «Troublemaker» ու Շերիլ Քոուլի  «Call My Name»-ը:

 

Դիտվել է 2494 անգամ:
Print Friendly

Leave a Reply