30 մլն մարդ է հավաքվել Գանգեսի ափին` ձեռնալվայի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 7:44

Ավելի քան 30 մարդ է հավաքվել Գանգեսի ու Յամունայի միաձուլման հատվածում` ծիսական ձեռնալվայի համար: Ծեսը գագաթնակետն է մոլորակի կրոնական ամենախոշոր տոնի`Կումբհա Մելի, որը սկսվել է հունվարի 14-ին: Այնքան շատ մարդ է կուտակվել Գանգեսի ափին, որ ջրին մոտենալու համար մարդիկ 3 կմ հերթ են կանգնում: Այսպիսի ուխտագնացություն դեպի սրբավայր հնդիկները կատարում են 12 տարին մեկ: Այս տարի 55-օրյա տոնն անց է կացվում հնդկական Ութար-Պրադեշ նահանգի Ալահաբադ քաղաքում: Ծիսական լվացումը խորհրդանշում է հոգու ու մարմնի մաքրումը: Այս տարվա տոնը հատկապես նշանակալի է ուխտագնացների համար, քանի որ  Մահա (մեծ, գլխավոր) Կումբհա-մելան  նշվում է յուրաքանչյուր Կուբմհա Մելայի 12 ցիկլից հետո, այսինքն` 144 տարին մեկ անգամ:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply