Թուրքիայում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է 120.000 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 19:37

Թուրքիայում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է120.000, ամսական`300 մարդ, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Այս մասին հայտարարել է Էրզրումի Աթաթուրքի համալսարանի բժշկական ֆակուլետի շնչուղիների հիվանդությունների գծով մասնագետ, պրոֆեսոր Լեյլա Սաղլամը:

Պրոֆ. Լեյլա Սաղլամը Էրզրումի առողջապահության վարչության կազմակերպած կոնֆերանսի ժամանակ խոսել է ծխախոտի վնասակարության մասին՝ շեշտելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոլի ծխողների 80 տոկոսն ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ զարգացած երկրներում ծխախոտի սպառումը նվազում է։

Մահացության նման ցուցանիշ կգրանցվի, եթե օրինակ օրական մեկ ինքանաթիռ ընկնի, և ոչ ոք կենդանի չմնա:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply