Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության դատական գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 17:44

Երեկ հայտնի դարձավ Հրանտ Դինքի սպանության գործում տեղի ունեցած նոր զարգացումների մասին: «Ակօսը» հաղորդում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների անչափահասների 2-րդ դատարանը, որը վարում է Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի գործը, լսել է գործի առնչությամբ գաղտնի վկայի ցուցմունքը: Դրա համաձայն՝ Դինքի սպանությունը իրականացվել է գաղտնի խմբավորման կողմից, որի անդամն է հանդիսանում նաև Սամասթը: Վկան նաև կիսվել է խմբավորման վերաբերյալ մանրամասներով:
Վկան շտապ կերպով Ստամբուլ է ուղարկվել Թոքաթի ծանր հանցագործությունների դատարանի կողմից: Նրա ցուցմունքը փոխանցվել է Դինքի սպանության գործով դատախազ Մուամմեր Աքքաշին:
Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, հաստատելով նման վկայության գոյության փաստը, նշել է. «Այս զարգացումը լսելի չի դարձել, քանի որ անհանգստություն կար գաղտնի վկայի կյանքի ապահովության համար: Գործընթացի առողջ զարգացման համար որևէ հայտարարություն չենք անելու: Սակայն կարող ենք ասել, որ այս պահին դատարանում կա վկայի կես էջանոց ցուցմունքը և հինգ էջանոց նամակ»:
Հնարավոր է, որ գաղտնի վկայի ցուցմունքը փոխի դատավարության ընթացքը:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply