Ընտրողների մեծամասնությունը, որոնք աջակցում են Ս.Սարգսյանին և Ռ. Հովհաննիսյանին, հաստատուն են իրենց որոշման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2013 16:35

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր, որի նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար:

Այս ծրագրի երրորդ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 2-ը և ներկայացվեց հանրությանը փետրվարի 9-ին:

Այս հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,017 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ

Արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95%:

Երրորդ հարցումը նախատեսված էր սկսել ախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի պահից: Հարցման նպատակն էր չափել գրանցված մասնակիցների ունեցած աջակցության մակարդակը և գնահատել նախընտրական քարոզարշավի մեկնարկի ազդեցությունը: Կարևոր է նշել, որ այս հարցման դաշտային աշխատանքը ավարտվել է փետրվարի 2-ին, հետեվաբար հունվարի 31-ի գիշերը թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձը նշանակալի ազդեցություն չի ունեցել հարցման արդյունքների վրա:

Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահական ընտրությունների հանդեպ. նրանց 49%-ն ասել է, որ հաստատ ընտրելու է (հունվարի կեսին ունեցած 39%-ի դիմաց), 35%-ը նշել է, որ «հավանաբար կընտրի» (հունվարի կեսին ունեցած 43%-ի դիմաց): Այնուամենայնիվ պետք է հիշել, որ համապետական հարցման ժամանակ հարցումներն անցկացրել են Հայաստանի միայն այն քաղաքացիների հետ, ովքեր փաստացի գտնվում էին երկրում: Մինչ դեռ ընտրական ցուցակը ներառում է նաև նրանց, ովքեր գտնվում են արտասահմանում: Այսպիսով, բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող երկրներում ինչպիսին է Հայաստանը, ընտրությունների մասնակցությունը սովորաբար ցածր է լինում, քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները (արտագաղքածների պարագայում): Այսպիսով, ընտրությունների օրը մասնակցության սպասվող մակարդակի գնահատման մոդելը կառուցելիս, հաշվի առնելով տարբեր գործոններ, քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 66% .

Պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 69%-ը ասել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին (3%-ով ավելի, քան հունվար ամսին էր):Հարցված ընտրողների 11%-ը ասել են, որ քվեարկելու են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 5%-ը` Պարույր Հայրիկյանի օգտին, 5%-ը` Հրանտ Բագրատյանի, 1 %-ը` ԱնդրեասՂուկասյանին: Ա. Հարությունյանին, Ա.Մելիկյանին և Վ.Սեդրակյանին աջակցում էին ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 9%-ը դեռ չեն որոշել, որ թեկնածուին աջակցել (հունվարի կեսին ունեցած 16%-ի դիմաց):

Երրորդ հարցումը նաև հաստատեց նախորդ` հունվարի կեսի հարցման արդյունքները` ընտրություններին մասնակցելու համար սեփական թեկնածու առաջադրելով, թե ՀՀԿ-ն և թե “Ժառանգությունը” ավելացրել են սեփական աջակիցների բազան, իսկ “Բարգավաճ Հայաստանը” կորցրել է ընտրազանգվածի որոշակի աջակցությունը` այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով: Փետրվարի սկզբին մեծ կուսակցությունների աջակցությունը մնացել էր նույնը, ինչ հունվարի կեսին:

ՀՍԱ նախագահ, դոկտոր Գևորգ Պողոսյանը նշեց, որ ընտրողների մեծամասնությունը, որոնք աջակցում են Ս.Սարգսյանին և Ռ. Հովհաննիսյանին, հաստատուն են իրենց որոշման մեջ, մինչդեռ այլ թեկնածուներից երեքից մեկը կամ երկուսից մեկը դեռ որոշում են, թե որ թեկնածուին ընտրել:

Երրորդ հարցումը հաստատեց, որ Հայաստանի քաղաքացիների համար հեռուստատեսությունը մնացել է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը, որին հաջորդում է “բանավոր խոսքը” և ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարևոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար: Քարոզարշավի մեկնարկի պահից գովազդային վահանակների և հուշաթերթիկների ազդեցությունը մեծացել էր նախընտրական ժամանակաշրջանի հետ համեմատ:
Արմնյուզ հեռուստաընկերությունը իրականացնում է այս ծրագիրը Baltic Surveys /The Gallup Organization-ի և ՀՍԱ-ի հետ համատեղ, քանի որ Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է, և Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է, որը Հայաստանում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 1 ծրագիր:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply