Ղազախստանում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը Ղազախստանի Խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 8, 2013 18:00

Փետրվարի 7-ին Աստանայում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը ՂՀ Խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, տնտեսական համագործակցության, Ղազախստանի ներքին կյանքում հայ համայնքի ունեցած դերին, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ՂՀ Մաժիլիսի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը, ինչպես նաև հավաստիացրեց, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ապահովելու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման գործում:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply