Հայրիկյանը դիմում է ՍԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 17:46

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր դիմում է ՍԴ, պայմանով, որ հետ կարող է վերցնել այն։ Նա այս մասին հայտնեց «Ա1+»-ի թղթակցին։

Ըստ նրա՝ դիմումում նշելու է, եթե ինքը կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն։

Հիվանդանոցում հետվիրահատական շրջան անցնող Պարույր Հայրիկյանը նաեւ ասել է, թե պատրաստվում էր ինքնաբացարկ հայտնել, սակայն համակիրների հորդորով չի արել։

Նախագահի ընտրության օրը փետրվարի 18-ն է։

Համաձայն Սահմանադրության՝՝ Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։

a1plus.am

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply