“Ընտրություններին չմասնակցելը ևս պայքարի ձև է”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 15:34

“ՀՅԴ-ի՝ ընտրություններին չմասնակցելը ևս պայքարի ձև է: Եթե լինեին ազատ և թափանցիկ ընտրություններ, ապա գոնե մեկ անգամ իշխանափոխություն տեղի կունենար: Պետք է վերջ դնել այս իրավիճակին’’,-այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա չբացառեց, որ Պ Հայրիկյանի պահանջի դեպքում փետրվարի 18-ի ընտրությունները կարող են հետաձգվել, ինչն անշուշտ իշխանությունների սրտով չէ:
Նախագահի ընտրությունների նկատմամբ ՀՅԴ-ի դիրքորոշումը հստակ է.” Ես անձամբ ասել եմ, որ հակված եմ գնալ ու քվեաթերթիկի վրա գրել՝ բոլորին դեմ են: Սակայն, մեր առաջարկը չանցավ՝ քվեաթերթիկի մեջ լինի բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, որը հնարավորություն կտար իրավական հիմք ընդունել մեր բոյկոտը: Այդ դեպքում մենք բոլորին կոչ կանենք գնալ ու դեմ քվեարկել բոլորին “:
Հաղթող թեկնածուին շնորհավորելու մշակույթի ձևավորումը Ա.Ռուստամյանը համարում է անհիմն, քանզի, եթե ընտրությունները շինծու են, ապա անիմաստ է խոսել հաղթողին շնորհավորելու մասին: Ըստ նրա, իշխանությունները գտնվում են անհարմար վիճակում, քանի որ առկա աբսուրդային վիճակի հեղինակներն իրենք են: “Արդեն իսկ ընտրական գործընթացները չեն արտահայտում հետագա բարելավման հավանականությունը: Ինչ վերաբերում է շնորհավորանքին, ապա քաղաքական պայքարն այնքան էլ ճշմարտանման չի, թող շնորհավորեն կանխորոշված հաղթողին: Ինչ կապ ունի թե 2-րդ տեղը գրաված թեկնածուն որքան ձայն հավաքեց, կանխորոշված հաղթողը ինքնագոհ շարունակելու է իշխել “,-ասաց Ա.Ռուստամյանը:
Ա.Ռուստամյանի համոզմամբ ՀԱԿ-ի կազմալուծման արդյունքում նոր կուսակցության ձևավորումը կփոխի քաղաքական դաշտը: Նրա համոզմամբ ՀԱԿ-ը վաղուց վերածվել է քառակուսի անիվի, իսկ կարգավիճակի փոփոխությունը, և առհասարակ, քաղաքական դաշտի բյուրեղացումը, կնպաստի համակարգի առողջացմանը: ‘’Մի օր պետք է կարողանալ այս շինծու ընտրությունների շղթան կոտրել և գնալ նորմալ ընտրությունների’’,-ասաց Ա.Ռուստամյանը:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply