Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարելիցին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 8, 2013 15:19

Փետրվարի 6-ին Թբիլիսիում հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցը:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Գարեգին Մուրադյանը: Նա շնորհավորեց մասնակիցներին տոնի կապակցությամբ և հակիրճ ներկայացրեց մեր զինված ուժերի ձևավորման և կայացման հերոսական պատմությունն ու անցած ուղին:

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը հոգևոր դասի հետ, Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply