Լատիշ պատգամավորը բանավեճի է հրավիրել ռուսական դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 14:02

Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Յանիս Դոմբրավան ՌԴ դեսպան Ալեքսանդր Վեշնյակովին կանչել է  լատվիական պատմության շուրջ բանավեճի: Համապատասխան հայտարարություն է նա թողել թվիթերում.”Ինձ համբերությունից հանել է Ալեքսանդր Վեշնյակովի սուտը: Ես նրան կանչում եմ լատվիական պատմության շուրջ բանավեճի: Կարող է արդյոք դա կազմակերպել ԶԼՄ-ներից մեկը”:

Նա հավելել է,որ եթե ռուս դիվանագետը հրաժարվի բանավեճից, ապա դա կգնահատվի որպես “ԽՍՀՄ պատմության կեղծարարության մասին խոսելու վախի” վկայություն:

Արձագանքն առայժմ անհայտ է:

Դոմբրավան  լատվիական խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է: 2010-ին նա ելույթ է ունեցել “օտարածիններին” երկրից հանելու կոչով ու հետն էլ, իր արտահայտությունը մեղմելու համար հավելել, որ դա պիտի կատարվի կամովին:

Վեշնյակովն էլ վերջերս  արտահայտվել է  լատվիական իշխանությունների` “խորհրդային օկուպացման” թեզիսի կապակցությամբ: ”Ոչ մի օկուպացում էլ չի եղել: Այլ իրադարձություններ են եղել, որոնք հարկավոր է դիտարկել ընդհանուր համատեքստում”,-հայտարարել է նա, հավելելով, որ այդ թեմաներով պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply