Միասեռական երեխաների և նրանց ծնողների մասին պատմող «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը Ստամբուլի էկրաններին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 13:47

«Իմ երեխան» վավերագրաշարը, որը պատմում է այն ընտանիքների վերապրածների մասին, որոնք միասեռական, տրանսսեքսուալ երեխաներ ունեն, ցուցադրվելու է Ստամբուլում: Միասեռական երեխաներ ունեցող 5 մայր և 2 հայր ռեժիսոր Ջան Ջանդանի տեսախցիկի առաջ խոստովանելով, որ շատ ծանր են տարել այն իրողությունը, որ իրենց երեխաները տարբեր են մյուսներից, նշել են, որ տագնապ են զգացել և սկզբնապես այդ երևույթին նայել են որպես հիվանդություն: Ծնողները կիսվել են իրենց ապրումներով, պատմել, թե ինչպես են կարողացել ընդունել իրենց երեխաների որոշումը և նաև հասնել հասարակության ըմբռնմանը: Նախագծի մասին է գրում թուրքական «Radikal»-ը:
«Երբ 28 ամսեկան էր, մանկապարտեզ տարանք, անմիջապես հաջորդ օրը այնտեղի հոգեբանը մեզ կանչեց և հայտնեց, որ մեր երեխան միայն տղաների հետ է խաղում, իսկ վերջիններս նրան աղջիկ են անվանում և առաջարկում ականջող և զգեստ կրել: Այն ժամանակ միասեռականության մասին ոչինչ չգիտեի: Երբ փողոցում նման մարդկանց էի տեսնում, զարմանում էի, թե նրանք ինչու են այդպես հագնվում և ինչով են տարվել: Սկսեցի ամեն օր աղոթել՝ աստծուց օգնություն խնդրելով: Սակայն հետո հասկացա, որ դա չի օգնի: Հիմա մենք ստեղծել ենք միասեռական երեխաներ ունեցող ընտանիքների Ստամբուլի խումբը և իրար կարողանում ենք աջակցել, դուրս բերել դժվար իրավիճակից, մարդիկ կարողանում են իրենց վիշտն ու անհանգստությունները պատմել այն մարդկանց, ովքեր անցել են այդ ամենի միջով»,-պատմել են միասեռական երեխաներ ունեցող ծնողները:
Ֆիլմի ռեժիսոր Ջան Ջանդանը նշել է, որ մարդը հասարակության մեջ լինելու համար պայքարելու և ընդունված լինելու կարիք ու ցանկություն ունի: Ռեժիսոր ուզում է, որ իր ֆիլմի միջոցով ավելի շատ մարդ լսի կյանքի պատմությունները:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply