Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 20:53

Այսօր Արցախյան շարժման 25-ամյակի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուր հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահական նստավայրում: Նա շնորհավորեց նախագահին այդ կարեւոր տարեդարձի կապակցությամբ եւ իր հարգանքի տուրքը մատուցեց անկախ Արցախը կերտած բոլոր քաղաքացիներին եւ զինվորներին: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ բոլորս գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաշեմին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Բակո Սահակյանը քննարկեցին ռազմավարական եւ դիվանագիտական նշանակություն ունեցող հրատապ հարցեր:

Հովհաննիսյանը նաեւ եղավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, ապա այցելեց Արցախի պաշտպանության առաջին գծի դիրքեր, ուր հանդիպեց մեր զինվորներին, խոսեց նրանց հետ ԼՂՀ պետական սահմանին տիրող իրավիճակից, պատասխանեց բազմաթիվ հարցերին, ապա բարի ծառայություն եւ տոկունություն մաղթեց նրանց:

Այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Երեւան:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply