Արամ Հարությունը սկսեց հացադուլը՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 18:31

ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր ժամը 17-ին հայտարարել է 1-օրյա հացադուլ՝ ԿԸՀ շենքի մոտ։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին հայտարարելու է մեկ օրյա հացադուլ, իսկ փետրվարի 8-ին հանելու է թեկնածությունը։

Նախագահի թեկնածուն այս քայլով որևէ պահանջ չի ներկայացրել, այլ ակնկալում է, որ մյուս թեկնածուները ևս կհանեն իրենց թեկնածությունները։ Մինչ հացադուլ հայտարարելը՝ Ա.Հարությունյանն այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով արդեն 18 օր է, ինչ հացադուլ է հայտարարել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ և հորդորել դադարեցնել հացադուլը։

«Ով մնա քվեաթերթիկում դա կնշանակի նրա քաղաքական կենսագրության ավարտը»,- այսօր հայտարարել է Արամ Հարությունյանը և տեղեկացրել, որ ինքնաբացարկի մասին դիմումն արդեն ներկայացրել է ԿԸՀ նախագահին։

Ա.Հարությունյանը նաև առողջություն մաղթեց Հայրիկյանին՝ հույս հայտնելով, որ նա կմիանա իրեն և դուրս կգա ընտրապայքարից։

Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply