“Մենք ազգային դաշտում բացակա ենք“

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 7, 2013 13:18

“ Ելակետ “մամուլի ակումբում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսեց “Ջուղա “ ֆիլմի և հուշարձանների պահպանման խնդիրների մասին: “Ջուղա “փաստագրական ֆիլմը, որն օրեր առաջ ցուցադրվեց Երևանում, պատմում է 2005 թվականին Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջևան) հինավուրց հայկական գերեզմանոցի և հայկական խաչքարերի ոչնչացման մասին:Դեռևս 2008 թվականին բացի ֆիլմի անգլերեն տարբերակից կատարվել են կրկնօրինակեր ևս հինգ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն : Ստրասբուրգում ֆիլմի ցուցադրվելուց հետո ԵԽ-ի որոշ պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի բարբարոսական քաղաքականությունը: Եթե ամիսներ առաջ համացանցում տեղադրված “ Ջուղա “ֆիլմը համացանցում ունեցել է 380 դիտում, ապա այսօր այն դիտել է 4000-ից ավելի օգտատեր: “ԱԺ -ում ֆիլմը ցուցադրվեց, որը սակայն 131 պատգամավորներից դիտեց միայն մեկը: Սա անտարբերություն է մեր կորցրած արժեքների նկատմամբ’’, -մտահոգություն հայտնեց Ս.Կարապետյանը: Ըստ բանախոսի հայկական մշակութային արժեքների նկատմամբ հարևան երկրներից միայն Իրանի իշխանություններն են հոգատար : Իրանում գտնվող հայկական հուշարձանները պահպանվում են, քանի որ իրանցիների համար էական չէ, մշակութային արժեքը քրիստոնեակա±ն է, թե± ոչ, պահպանվում է, ինչը շատ արժեքավոր է:
Ս.Կարապետյանը անդրադառնալով “Ջուղա “ֆիլմի վերաբերյալ ադրբեջանիցիների արձագանքներին ասաց, որ չկա մի ադրբեջանցի, ով համացանցում խոստովանի, որ մեղավոր է, չկա անկեղծ ադրբեջանցի: Ցավալի է նաև, որ առայսօր որևէ հեռուստաընկերություն ցանկություն չի հայտնել ցուցադրել ֆիլմը, միայն Ալ.Թամանյանի թանգարանի տնօրինությունն է պատրաստակամություն հայտնել:
“ Հայրենիք սիրելու համար նախ պետք է ճանաչել հայրենիքը, մտահոգիչ է, երբ մեր մշակութային արժեքների ոչնչացման դեմն առնելու համար մեր պատկան մարմինների կողմից որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: Համոզված եմ, որ այս ֆիլմը պահանջված է: Պատկերացրեք, Ցղնա գյուղի եկեղեցին գոյություն չունի, սա մտահոգում է մեզ, այդ վայրը հարթեցված է արդեն, սա հաշվեհարդար է հայկական մշակույթի հանդեպ: Երախտապարտ եմ “Չենք լռելու’’ նախաձեռնությանը, չլիներ նրա աջակցությունը, մեր ֆիլմերը հասանելի չէին լինի մարդկանց, նույնը՝ Նարեկացի մշակութային կենտրոնին”,-ասաց Ս.Կարապետյանը, հավելելով, որ ֆիլմաշար է պատրաստվում պատմական Հայաստանի գավառների ու նաև հայկական մշակույթն իրենց մեջ մարմնավորող մարդկանց մասին:
Ա.Ն.

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply