«Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 14:40

Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետների և  Երևանի քաղաքապետին առաջարկելով  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Միաժամանակ, հայտարարվել է շարադրությունների մրցույթ` “Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով, որին կարող են մասնակցել  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply