“Ես մնալու եմ մարտադաշտում’’

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 12:49

Ես մնալու եմ փետրվարի 18-ից հետո, և այդ օրից Հայաստանի համար սկսվելու է մի նոր իրավիճակ”,-այսօր “Զ արկերակ“ ակումբում լրագրողներին ասաց “Ազգային համաձայնություն“ կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա բոլոր թեկնածուներին բազմիցս կոչ է արել “ քարը փեշից թափել և հանել իրենց թեկնածությունը“, ու թեև առայժմ նրան հետևողներ չկան, սակայն նա չի հուսահատվում, քանի որ դեռ ժամանակ կա, իսկ հետո հայտնեց, որ որևէ թեկնածուի հետ չի հանդիպել ու չի պայմանավորվել, նախ, որ սրճարանային հանդիպումները գաղտնալսվում և նկարահանվում են և հետո իր հեռախոսն ամեն պահ գաղտնալսվում է, և դժվար չէ իմանալ իր գտնվելու վայրը: Ա.Հարությունյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել, որ հանեն իրենց թեկնածությունը, մյուսներին նա ինքը կհամոզի: Թեկնածուի համոզմամբ թեկնածությունը վայր դնելով ոչինչ չի կորցնում, քանի որ իր առաքելությունը համարում է կատարված, “Շատերի աչքերը բացեցի, իսկ եթե կորցրել եմ, ապա միայն ութ միլիոն դրամը և այն անվճար եթերաժամը, որի ընթացքում շարունակ խոսել եմ “:Ա.Հարությունյանը մտահոգված է ոչ միայն իր, այլ յուրաքանչյուր ընտրողի ապագայով.” Ես արեցի այն ամենը ինչ ինձանից կախված էր՝ առաջադրվել, ժողովրդին ներկայացնել և վերլուծել իրավիճակը, և ահազանգել այն վտանգների մասին, որոնք կարող ենք ունենալ: Տա Աստված , որ փետրվարի 18-ից հետո նորից հանդիպենք: Իմ միսիան կհամարեմ ավարտված, երբ գոնե մեկը միանա ինձ…Հստակ երևում է, որ այս շրջանից լավ դուրս չենք գալու”,-ասաց Ա.Հարությունյանը, բայց նաև հույս հայտնեց, որ մթնոլորտը կստիպի նոր թեկնածուների առաջադրմանը, իսկ եթե գործող նախագահն ուզում է մնալ պատմության մեջ, ապա պետք է հետևի Ա.Հարությունյանի խորհրդին:
Ա.Ն.

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply