Նորզելանդյան թութակը թալանել է զբոսաշրջիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 2:36

Նոր Զելանդիայում թութակը շոտլանդացի զբոսաշրջիկից գողացել է 700 ֆունտ ստեռլինգ: Դեպքը կատարվել է այն ժամանակ, երբ 52-ամյա Պիտեր Լիչը դուրս էր եկել մեքենայից,  որ հիանա գեղեցիկ տեսարաններով ու մի քանի լուսանկար անի: Մեքենայի ապակին բաց էր,  ու թռչունը, որին, ի դեպ, շոտլանդացին հասցրել էր լուսանկարել, թռել է մեքենայի սրահ ու շուտով այնտեղից դուրս թռել` գողացված գումարով:

Թռչունի դուրս թռչելու մասին Պիտեր Լիչին հայտնել է մեքենայի մոտ զբոսնող  կանադացի զույգը: Երբ Լիչը մեքենա նստեց, հասկացավ, որ թռչունն իր կաշվե դրամապանակն է տարել` ամբողջ պարունակությամբ:

Շուտով փողի կորստի մասին Լիչը հայտնեց  ոստիկանությանը: Ոստիկանության  աշխատակիցը, որը  սկզբում շատ լուրջ էր, ի վերջո  զոհինց թույլտվություն  խնդրեց, որ  մի լավ ծիծաղի  կատարվածի կապակցությամբ:

Կեա թութակներն ապրում են Նոր Զելանդիայում, նրանց չափսերը հասնում են մինչև 45 սմ ու կշռում  են մինչև 1 կգ: Նրանք շատ շփվող են, դրա համար էլ զբոսաշրջիկներին շատ են դուր գալիս: Իսկ տեղաբնակները չեն սիրում կեաներին, քանի որ փչացնում են ավտոմեքենաներն ու պայուսակները, հազվադեպ, սակայն սատկացնում են ոչխարներին:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply