Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի համասեռականների ամուսնության օրինականացման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 21:15

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնի Պահպանողական կուսակցությունը համասեռականների ամուսնության օրինականացման հարցի վերաբերյալ բաժանվել է երկու մասի: Չնայած խորհրդարանը կտա իր սկզբնական հաստատումը, սակայն Կամերոնի 303 պահպանողական օրենսդիրների գրեթե կեսը դեմ կքվեարկեն բարոյական և կրոնական նկատառումների հիման վրա: Բրիտանիայի ֆինանսների նախարարը, արտաքին գործերի քարտուղարը և ներքին գործերի նախարարը երեքշաբթի համատեղ նամակ են հղել իրենց կուսակիցներին օրենագծին կողմ քվեարկելու կոչով: Այդուամենայնիվ շատերը կարծում են, որ այսպիսի օրենքների ընդունումը հակասում է պահպանողականների հիմնական արժեքները:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply