Ահմադինեջադը առաջին անգամ այցելում է Կահիրե

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 20:40

Երեքշաբթի Մահմուդ Ահմադինեջադը այցելել է Կահիրե: Սա 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս:
Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսին անձամբ դիմավորել է Ահմադինեջադին Կահիրեի օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալուց հետո: Այս կադրերը հեռարձակվել է Եգիպտոսի հեռուստատեսությամբ:
Երեքօրյա այցով Եգիպտոս մեկնած Ահմադինեջադը կմասնակցի Կահիրեյում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության կոնֆերանսին և կբանակցի եգիպտական պաշտոնյաների հետ: Սրա մասին հայտնել են Իրանի լրատվամիջոցները նախագահի ուղևորությունից առաջ:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply