Գնդում հոգեբան-սպայի ներկայությունն անհրաժեշտություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 14:54

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ընթացող հերթական նիստում ձայների 107 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց “ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին“ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը ենթադրում է Զինված ուժերի համալրում՝ հոգեբանության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, ում կշնորհվի սպայի կոչում:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով մեզ հարկավոր են հոգեբան-սպա ՝ համապատասխան մասնագետներով: Ինչ վերաբերում է մեզանում գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի ինստիտուտի ներդրմանը, ապա տարբեր երկրների փորձի ներդրումից առաջ հարկավոր է նախ ևառաջ ուսումնասիրել մեր իրականությունը:
Կարևորելով գնդի սպա-հոգաբանի հաստիքի կարևորությունը ԱԺ պաշտպանության, ազգային անվցտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ եթե քաղաքացիական կյանքում մեծ դեր ունի հոգեբանի մասնագիտական աջակցությունը, ապա այն էլ ավելի կարևոր է զինծառայողների կյանքում:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply