Դեղերի միջազգային շուկայում հայտնաբերվել են տուբերկուլոզի կեղծ դեղեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 14:14

Աֆրիկան, Հնդկաստանը և այլ զարգացող երկրները ողողված են  տուբերկուլոզի բուժման համար նախատեսված  կեղծ և անորակ դեղերով:
ԱՄՆ-ի քննիչները  17 երկրների 19 քաղաքների բնակիչներին կոչ են արել  Իսոնիազիդ և Ռիֆամպիցին դեղերը գնել միայն մասնավոր դեղատներից:
Քիմիական գունագրության միջոցով հետազոտվել են կասկածելի դեղերը: Ուսումնասիրվել են նրանցում առկա ակտիվ նյութերի համապատասխանությունը դեղապիտակին և մարմնի ջերմաստիճանի պայմաններում  մասնիկների լուծելիությունը ջրում 30 րոպեի ընթացքում:
713 նմուշների 9,1%-ը ձախողել են հիմնական որակական թեստը:
Կեղծ դեղեր վաճառող դեղատները հայտնաբերվել են Անգոլայում, Բրազիլիայում, Չիաստանում, Կոնգոյում, Եգիպտոսում, Եթովպիայում, Գաննայում, Հնդկաստանում, Քենիայում, Նիգերիայում, Ռուսաստանում, Ռուանդայում, Տանզանիայում, Թաիլանդում, Թուրքիայում, Ուգանդայում, Զամբիայում:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply