Հայկո Ջեփքինը ստիպված է 10 հազար լիրա փոխհատուցում վճարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 15:27

Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի նկատմամբ 2007 թվականի օգոստոսի 6-ին դատական գործ էր հարուցվել քաղաքացի Քազըմ Կարախանի կողմից: Վերջինս Հայկոյին մեղադրում էր իրեն անպատվելու և ծեծելու հետևանքով ծունկը կոտրելու մեջ՝պահանջելով 45 հազար լիրա փոխհատուցում, ինչպես նաև ազատազրկում:
Ինչպես հաղորդում է «Hukuki haber»-ը՝ դեպքի օրը Հայկոն մոտոցիկլետ է վարել և Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում բախվել տաքսու վարորդ Կարախանին: Այնուհետև նրանց միջև վեճ է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի: Հայկոն չի ընդունել իր մեղքը և հակընդդեմ հայց է ներկայացրել Կարախանի դեմ՝ նշելով, որ վերջինս ոտքով իրեն է հարվածել, ինքն էլ, փորձել է պաշտպանվել ինչի հետևանքով Կարախանը ընկել է:
Այնուհանդեձ դատարանը որոշում է կայացրել բավարարել քաղաքացի Քաղըմ Կարախանի հայցը՝ հարկադրելով Ջեփքինին վճարել 10 հազար լիրա փոխհատուցում:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply