Ֆինանսների նախարարությունը կքննարկի անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներիհիմնավոր առաջարկները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 1, 2013 15:51

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ընդունել է անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց մտահոգություններն ու դժգոհություններն են հայտնել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Համատեղ քննարկումների արդյունքում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել առ այն, որ հիմնավոր առաջարկների դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կքննարկի դրանք:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 612 անգամ:
Print Friendly

Leave a Reply