‘’ Այս ոճրագործությունն ուղղված է ժողովրդի ձայնի դեմ ‘’

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 14:53

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Դեբատ ակումբում ֆեյսբուքյան օգտատերերի հետ հանդիպման ժամանակ խստագույնս դատապարտեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձը. “ Ես կարծում եմ, որ փետրվարի 18-ին ժողովուրդը ցանկանում է նոր նախագահ, իսկ ինչ-որ մեկն ուզում է հետաձգել այդ ցանկությունը: Հայրիկյանին ոչ թե ցանկացել են սպանել, այլ պարզապես վախեցնել: Հայրիկյանն առաջատար քաղաքացի է, որով բոլորը կարող են հպարտանալ : Համարում եմ, որ սա հարված է ինձ և մեզ բոլորիս: Ես պատրաստ եմ սահմանադրական չափանիշների որոշման համաձայն շարունակել այս քարոզղարշավն ինչպես ուզում են, քանի որ այդ ոճրագործոււթյունն ուղղված է ժողովրդի ձայնի դեմ: Եվ սա բնավ Րաֆֆու, Հրանտի, Պարույրի կամ գործող նախագահի ցանկությունը չէ: “: Պ. Հայրիկյանի ու ԿԸՀ-ի ցանկացած որոշում Ր.Հովհաննիսյանը պատրաստ է հարգել:
Այնուհետև Ր.Հովհաննիսյանը պատասխանեց ֆեյսբուքցիների հարցերին: Անդրադառնալով իր նախաընտրական ծրագրի որոշ դրույթներին Ր.Հովհաննիսյանը կարևորեց երկրում արդարադատության հաստատումը, հավասարությունն օրենքի առջև օրենքի առջև հավասարությունը, ըստ նրա երկրի ողնաշարը հանդիսացող փոքր ու միջին խավը պետք է ունենա արտոնություն, կարևոր է նաև ունենալ հարուստ գյուղ, իսկ երկրի ողնաշարը համարվող փոքր ու միջին բիզնեսին տրվեն արտոնություններ: Ր.Հովհաննիսյանը կարևորեց նաև վերազինված բանակի դերը: Նրա համոզմամբ պետությունը կարող է անմիջապես երկրի ներսում հիմնել հայերենի զինտեխնիկայի արտադրություն, հայ զինվորը պետք է պաշտպանված լինի օրենքով, և որ ամենակարևորն է ՝ պետք է ապակուսակցականացվի բանակը :
Ֆեյսբուքի տիրույթն ըստ Ր.Հովհաննիսյանի առանձնապես չի փայլում գրագիտությամբ, թեկնածուի գնահատմամբ այն պարզապես իրական կյանքի արտացոլանքն է. “Ես արդեն ամեն գիշեր մտնում եմ ֆեյսբուք և պատասխանում եմ հարցերին, ուղղություն տալիս: Սակայն ֆեյսբուքը դեղատոմս չէ, թեև այն այլընտրանք ստեղծելու հզոր միջոց է, այս վերջին օրերին շատ բան եմ սովորել ֆեյսբուքից”:
Օգտատերերից մեկի հարցին, թե նախագահ ընտրվելու դեպքում ինչպես է վերաբերվելու հաշմանդամների խնդիրներին, Ր.Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ-ն պետք է նվազագույն և հավասար պայմաններ ստեղծի բոլոր քաղաքացիների համար:
Ր.Հովհաննիսյանին ուղղված ֆեյսբուքցիների բազմաբովանդակ հարցերին Ր.Հովհաննիսյանը պատասխանում էր սիրով ու համբերատար:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply