Ալ Քաիդան սպառնացել է ԱՄՆ-ին. հրապարակվել է խմբավորման գործողությունների քարտեզը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 17:19

Ալ Քաիդայի այսօր հրապարակված նոր հայտարարության մեջ ասվում է, որ խմբավորումը ահաբեկչական հարձակումներ է գործելու ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա:

«Ալ Քաիդայի քարտեզը և ապագա բախումները» վերնագիրը կրող հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ ահաբեկչական գործողություններ կիրականացվեն «անհավատ» երկրներում, ինչպես նաև այն երկրներում, ովքեր օգնում են Ֆրանսիային Մալիում ապստամբներին հետապնդելու գործում:
Միացյալ նահանգները հայտարարել է, որ ինքը այդ նախազգուշացումը լուրջ է համարում:

The Washington Times-ը հայտնում է, որ ապագա հարձակումները շատ ուժեղ են լինելու:
Ֆրանսիան ներկայումս 4500 մարդուց բաղկացած զորք է մտցրել Մալի, որը նապատակ ունի պաշտպանել երկիրը ջիհադական հարձակումներից: Ֆրանսիային այս հարցում օգնում են Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ:

ԱՄՆ-ը ինչ-որ չափով կանխեց վերջին տասը տարիների ընթացքում Ալ Քաիդայի իրականացրած հարձակումների շարունակումը՝2011թ-ին սպանելով խմբակցության առաջնորդ Օսամա բեն Լադենին:

Սակայն պաշտոնյաները պնդում են, որ խմբավորումը շարունակում է վտանգ ներկայացնել: Այս ամսվա սկզբին Ալ Քաիդայի զինյալը Ալժիրում  գրոհել էր գազի կայանի վրա, որի արդյունքնում մահացել էին 37 օտարերկրյա աշխատավորներ:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply