Հավով ապուր (հնդկական խոհանոց)

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 31, 2013 10:38

Բաղադրությունը

100 գ հավի միս

1/2 գլուխ սոխ

1 թ/գդալ կարագ

1/2 թ/գ համեմի սերմ

կարմիր կծու տաքդեղ` 1/2 կտոր

կոճապղպեղ, քրքում, աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը 20-25 գ կտորների բաժանել, ավելացնել ջուր և աղ ու եռացնել, քափը հավաքելուց հետո եփել մինչև պատրաստ լինելը, ապա միսը հանել արգանակից:

Կծու տաքդեղը, համեմի սերմը, քրքումն ու կոճապղպեղը տրորել, վրան մի քիչ ջուր ավելացնել, որ թթվասերի նման լինի:

Սոխը մանրացնել, կարագով  թեթևակի տապակել ու միսը լցնել վրան: Համեմունքներից պատրաստված թանձրահյութը խառնել  հավի արգանակին ու եռացնել:

Հավի միսն ու սոխը լցնել ապուրի ափսեի մեջ ու վրան ավելացնել արգանակը: Առանձին մատուցում են եփած բրինձը: Ապուրը չպետք է յուղոտ ու կծու լինի:

Դիտվել է 2876 անգամ:
Print Friendly

Leave a Reply