Լցոնած խնձոր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 31, 2013 10:35

Պատրաստման համար հարկավոր է վերցնել մի քանի խնձոր (5-6 հատ)

30-50 գ սև սալոր կամ չամիչ

նույնքան ընկույզ

նույնչափ էլ մարմելադ

ցանկության դեպքում` մի փոքր դարչին:

Պատրաստման եղանակը

Խնձորը լվանալ, չորացնել , կտրել վերին հատվածը` պտղակոթունով (ինչպես տոլմայի համար է արվում) ու զգուշորեն հեռացնել միջուկն այնպես, որ խնձորը չճեղքվի:

Ընկույզը հարկավոր է մանրացնել, չամիչը լվանալ, չորացնել (կամ սև սալոր), մարմելադը մանրացնել,ապա այս բոլոր բաղադրիչները խառնել իրար: Ստացված զանգվածով լցոնել խնձորները:

Ջեռոցը դնելուց առաջ խնձորը մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել, որ չճաքի եփելիս: Կարելի  է կաղապարի մեջ տեղադրել խնձորը և մի քիչ ջուր լցնել, ապա խորովել: Նույնը կարելի է անել նաև  թավայի մեջ, գազօջախի վրա:

Դիտվել է 2770 անգամ:
Print Friendly

Leave a Reply