Կնճիռներ, հիվանդություններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 2, 2013 7:07

Երևի  բոլորը գիտեն, որ եղունգներից կարելի է դատել մարդու հիվանդությունների մասին, բայց որ կնճիռները ևս հուշում  են դրանց մասին, քչերն են տեղյակ:

Պարզվում է, որ հիվանդության մասին կարելի է կարդալ,  ասենք, «ճակատագրով», ավելի պարզ` ճակատի կնճիռներով:

Ճակատի արտահայտված լայնակի կնճիռներն ասում են, որ մարդը գլխացավերից է տառապում: Միգրենի կամ անգարի սուր նոպաներ ունեցող մականց մոտ այդ գիծը շատ ավելի խորն է: Եթե գիծն ընդհատուն է, ապա դա վեգետատիվ նյարդային համակարգի խախտում է նշանակում:

Խորհուրդ. հաճախակի գլխացավերից տառապող մարդկանց խորհուրդ է տրվում թիկունքի ու ծոծրակի մկանները թուլացնող վարժություններ կատարել: Միգրենի ուժեղ նոպան հաճախ պայմանավորված է որոշակի սննդամթերքների հետ (ասենք` պանրի բորբոսասնկերի, ինչպիսին ռոքֆորն է, կամ էլ կարմիր գինու): Լավ կլինի օրագիր պահել` ընդունած սննդի մասին նշումներով: Դա կօգնի հասկանալու գլխացավի պատճառը:

Քթարմատի մոտ հորիզոնական կնճիռները խոսում են սրտի առիթմիայի մասին: Ինֆարկտ տարած հիվանդների մոտ այն հատկապես ընդգծված է:

Խորհուրդ. հետևեք, որ սնունդը յուղոտ չլինի, նախապատվությունը տվեք բանջարեղենին: Հիշեք. նիկոտինը ձեր չարագույն թշնամին է: Մաքուր օդն ու մարզումները կարևորագույն օրգանը` գլուխը, կպահեն աշխատունակ վիճակում ու կկանխեն անոթների վնասումը:

Եթե ժպիտի ժամանակ աչքերի շուրջն առաջացող կնճիռները տեսանելի են անգամ դեմքի լուրջ արտահայտության դեպքում, ապա դա նշանակում է, որ միզապարկի խնդիր կա:

Խորհուրդ. փորձեք օրական առնվազն 3 լ հեղուկ ընդունել: Հատկապես օգտակար են խոտաբույսերով թեյն ու հանքային ջուրը: Մի մրսեք: Ոտքերը հատկապես տաք պահեք:

Քիթշրթունքային խոր կնճիռները վկայում են այն մասին, որ հիվանդը տառապում է այրոցքով ու ստամոքսի փքվածությամբ: Եթե այդ ծալքերը ձգվում-հասնում են բերանի անկյուններին, ապա դա նշանակում է, որ ստամոքսի խոցի կամ էլ գաստրիտի զարգացման վտանգ կա:

Խորհուրդ.  խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից: Հետևեք ոչ յուղալի սննդակարգին: Հրաժարվեք ծխելուց ու կոֆեինի կիրառումից:

Քթի ու վերին շուրթի միջև հորզոնական կնճիռներն առաջանում են նյութափոխանակության խանգարման ժամանակ: Օրգանիզմը թունավորում են մարսողության ընթացքում չքայքայված նյութերը, նիկոտինն ու պեստիցիդները:Հավանական հետևանքներից է մարսողության խանգարումը,  նույնիսկ` շաքարային դիաբետը:

Խորհուրդ. տարեկան երկու անգամ կարելի է խարամներից ազատվելու շաբաթ կազմակերպել, որի ժամանակ հարկավոր է շատ հեղուկ  ընդունել (թեյ, բանջարեղենային եփուկներ) և սնվել  միմիայն խաշած, անալի բրնձով:

 

Դիտվել է 3013 անգամ:
Print Friendly

Leave a Reply