Տիգրան Սարգսյանն ընդունել է Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 31, 2013 14:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ավիացիոն, սոցիալական, հարկաբյուջետային, բնապահպանական ոլորտները:
Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցերի:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply