Ս.Սարգսյանի ընտրական շտաբը դատապարտել է և ստեղծել թեժ գիծ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 30, 2013 22:17

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հետամուտ է լինելու «անձնագրային տվյալների հավաքագրման» փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի: ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Կենտրոնական ընտրական շտաբն այսօրվա հայտարարությամբ նաև հավաստիացրել է, որ իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Շտաբը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն և համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը:

Ս.Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը տեղեկացնում է նաև, որ այս կապակցությամբ շտաբում գործում է թեժ գիծ՝ 564297 հեռախոսահամարով:

Հայտարարության համար առիթ է հանդիսացել այն, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում՝ իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ կատարելու խնդրին:

«Փաստինֆո»

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply