Հայազգի տղամարդը շանտաժի միջոցով 350 կնոջ ստիպել է մերկանալ և Skype-ի միջոցով լուսանկարել է նրանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 20:56

Տղամարդը հարյուրավոր կանանց շանտաժի ենթարկելու համար կարող է դատապարտվել 105 տարվա ազատազրկման:
27-ամյա գլենդելաբնակ Կարեն Ղազարյանը, հակերային հարձակում գործելով Facebook-ի և էլեկտրոնային փոստի էջերի վրա, ավելի քան 350 կնոջ ստիպել է մերկանալ և Skype-ի միջոցով դիտել ու լուսանկարել է նարնց՝ հետագայում շանտաժի ենթարկելու մտադրությամբ:
Սկզբում նա կանանց էջերում մերկ նկարներ է փնտրել, որոնք հետագայում օգտագործել է նրանց առավել մերկացնելու համար:
Երբ նրա զոհը հրաժարվում էր մերկանալ, նա իր ունեցած մերկ լուսանկարները հրապարակում էր Facebook սոցիալական կայքում:
Նրա ոչ բոլոր զոհերին է հնարավոր եղել ճանաչել, բայց նրանց մեծամասնությունը Գլենդելից են եղել:
Ղազարյանի դատավարությունը կկայանա մարտի 12-ին և եթե նրա մեղքը հաստատվի, ապա նա կդատապարտվի 105 տարվա ազատազրկման:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply