Մուհամմադ մարգարեի ծննդյան օրվա առիթով այաթոլլա Խամենեին ներում է շնորհել 1298 բանտարկյալի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 16:29

Իսլամական աշխարհի համար նշանակալի իրադարձության՝ Մուհամամադ մարգարեի ծննդյան օրվա առիթով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել 1298 բանտարկյալի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ներումն իրականացվել է Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլլա Սադեկ Ամոլի Լարիջանիի խնդրանքով: Լարիջանին նման ուղերձ է հասցեագրել նրան բանտերում հատուկ հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգից հետո: Մոնիտորինգի արդյունքում կազմվել էր ներման իրավունք ունեցող բանտարկյալների ցուցակը:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply