Փորձություն Վրաստանի մայրաքաղաքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2013 15:34

Հայաստանի ձյուդոյի ընտրանին  փետրվարի 2-3-ը կմասնակցի  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը: Մերոնք այս օրերին նախապատրաստվում են Ծաղկաձորում: Ուսումնամարզական հավաքը  կավարտվի հունվարի 31-ին, իսկ  փետրվարի 1-ին թիմը  կուղևորվի Թբիլիսի: Վնասվածքի պատճառով առաջնությունը բաց կթողնեն Արտյոմ Բաղդասարյանը, Գոռ Հարությունյանը և Սուրեն Գառնիկյանը:

Իսկ Հայաստանի պատիվը կպաշտպանեն Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը և Գրիգոր Իվանյանը (60 կգ): Մինչև 66 կգ քաշային կարգում ելույթ կունենան Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը և Արսեն Բաղդասարյանը, իսկ Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը և Մհեր Կարապետյանը` մինչև 73 կգ քաշային կարգում: Ելույթ կունենան նաև Անդրանիկ Չափարյանը, Կարեն Ջանոյանը (81 կգ), Ռաֆայել Դավթյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (+100 կգ):

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply