Հայտնի են բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 29, 2013 14:53

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են www.facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպել էր լուսանկարների մրցույթ:

Մրցույթին ներկայացված լուսանկարները տեղադրվել են «Մեր բանակը» էջում և մինչև հունվարի 26-ը անցկացվել է հանրային քվերակություն: Այժմ հայտնի են քվեարկության արդյունքում հաղթած լուսանկարները, որոնք որոշվել են օգտատերերի «Like»-երի առավելագույն քանակով և մեկնաբանություններով:

 «Ես եմ իմ երկրի զինվորը» անվանակարգում.

1-ին հորիզոնական` Էդգար Բարսեղյան, 1,189 Like, 43 մեկնաբանություն

2-րդ հորիզոնական` Գրիշա Բալասանյան, 1,167 Like, 28 մեկնաբանություն

3-րդ հորիզոնական` Աննա Մելիքսեթյան, 795 Like, 138 մեկնաբանություն

«Խաղաղության զինվորը» անվանակարգում.

1-ին հորիզոնական` Սարո Բաղդասարյան, 1579 Like, 175 մեկնաբանություն

2-րդ հորիզոնական` Դավիթ Ալեքսանյան 1341 Like, 156 մեկնաբանություն

3-րդ հորիզոնական` Արտակ Գևորգյան 766 Like, 31 մեկնաբանություն

Մրցանակների հանձման միջոցառումը տեղի կունենա հունվարի 31-ին` ժամը 14:00-ին «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում (Մամիկոնյանց փող. 60):

Հիշեցնենք, որ մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում կա 3 մրցանակային տեղ.

1-ին տեղի համար` 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,

2-րդ տեղի համար` 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,

3-րդ տեղի համար` 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:

Բացի այդ, հաղթողները կստանան նաև «000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» գրքերը:

 «Մեր բանակը» քաղքացիական նախաձեռնություն

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply