Կքննարկվի հաշմանդամային մարզաձերի Հայաստանի առաջնություններ անցկացնելու հարցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2013 13:52

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ընդունելությանը մասնակցած քաղաքացիները նրան են դիմել ինչպես անձնական բնույթի խնդրանքներով, այնպես էլ սպորտի և մարզաշխարհի տարբեր ոլորտներին առնչվող կառուցողական առաջարկություններով, որոնց լուծման նպատակով նախարարի կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Մասնավորապես, հարց է բարձրացվել Հայաստանում հաշմանդամային մարզաձևերի հանրապետական առաջնության անցկացման ավանդույթը վերականգնելու վերաբերյալ, որի կապակցությամբ, արդեն իսկ ընթացիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում, նախարարի հանձնարարությամբ, հրավիրվելու է քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ:

Հաջորդ հարցը վերաբերվել է արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների, մասնավորապես, Muay Thai (թայվանական բռնցքամարտ) մարզաձևի ֆեդերացիայի գործունեությանը և նախարարության հետ համագործակցության հնարավոր տարբերակներին: Ինչպես նշել է Հրաչյա Ռոստոմյանը, բավականին մանրամասնորեն ուսումնասիրելով Հայաստանում գործող արևելյան մարզաձևերի ֆեդերացիների գործունեությունը, ինքն անձամբ եկել է այն եզրակացության, որ դրանք իսկապես կանոնակարգման կարիք ունեն, ինչի առիթով էլ խոստացել է մոտ ապագայում հրավիրել խորհրդակցություն շահագրգիր կազմակերպությունների, միավորումների և մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply