Մեծ Բրիտանիայում գտել են, թե ինչպես կարելի է ազատվել ներգաղթյալներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 13:03

Մշուշոտ Ալբիոնի քաղաքական գործիչները հայտարարում են, որ այդ պետությունն այնքան էլ բարեհամբույր չէ օտարեկրյա հյուրերի հանդեպ, իսկ կլիմայական պայմանները բոլորովին հարմար չեն Ռումինիայից ու Բուլղարիայից ներգաղթածների համար:

Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը մտադիր է  զանգվածային հակագովազդային քարոզարշավ կազմակերպել, որի գլխավոր նպատակն է օտարերկրացի ներգաղթյալներին լսեցնելը, որ  Մեծ Բրիտանիան նրանց համար դրախտ չէ: Այդ նպատակով ստեղծվող գովազդային հոլովակներում  մտադիր են պատմել, թե ինչ ահավոր կլիմայական պայմաններ են ու ինչքան դժվար է օտարերկրացուն Բրիտանիայում աշխատանք գտնելն ու  սարսափելի եղանակային պայմաններին հարմարվելը:

Բացի այդ, քաղաքական ղեկավարությունը մտադիր է էապես նվազեցնել ներգաղթյալներին հատկացվող ֆինանսական օգնությունը: Հիմա դիտարկվում է նաև այն տարբերակը, որԲուլղարիայից ու Ռումինիայից ներգաղթյալներից պահանջվի նաև նյութական բավարար միջոցների մասին հավաստող փաստաթուղթ, որպեսզի նրանք ինքնուրույն իրենք իրենց ապահովեն Բրիտանիայում բնակության առաջին 6 ամիսը:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply