Ադրբեջանում արգելել են հարսանեկան շքերթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 13:00

Ադրբեջանում ճանապարհային ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին հարսանեկան շքերթներում  սահմանափակել ավտոմեքենաների թիվը, հաղորդում է “Trend” գործակալությունը` հղում կատարելով գերատեսչության  մամլո քարտուղար Քյամրան Ալիևին: Նա ընդգծել է, որ հարսանեկան շքերթների երկարությունը ճանապարհատրանսպորտային խնդիրներ են ստեղծում, ուստի այն հնարավոր է անցկացնել գյուղերում և շրջաններում, բայց ոչ քաղաքներում: Ոստիկանության ներկայացուցիչը ընդգծել է, որ շքերթի մեքենաները հաճախ խախտում են ճանապարհատրանսպորտային կանոնները, ինչի արդյունքում շատ հաճախ տեղի են ունենում պատահարներ: Նմանատիպ ճանապարհատրանսպորտային պատահար Բաքվում  տեղի է ունեցել հունվարի 19-ին: Երեք ավտոմեքենայի բախման հետևանքով  դրանցից մեկը այրվել է:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply