Բոլոր թեկնածուների մոտ սեփական ռեզերվն ավելացնելու հավանականությունը մեծ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 29, 2013 12:08

2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան պարզելու նպատակով Արմնյուզ հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր, որի նպատական է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրություններն ու կարծիքները: Ծրագիրն իրականացրել և շարունակելու է անցկացնել Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/ The Gallyp Organization-ը 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար: Ծրագրի 2-րդ հետազոտման նպատակով համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2013 թ. հունվարի 15-ից 23-ը՝ Հայաստանի 11 մարզերում, ինչպես նաև բազմաթիվ քաղաքներում ու համայնքներում: 3-րդ հարցումը կանցկացվի փետրվարի 9-ին՝ նախագահի թեկնածուների քարոզարշավի ամենաեռուն շրջանում:
Gullup-ի ներկայացուցիչ դոկոտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ, թեև “երիտասարդների մոտ ակտիվություն չի նկատվում, ընտրություններով հետաքրքրված են հիմնականում տարեցները’’: Տիկին Ալիշաուսկիենու փոխանցմամբ ընտրողների 39%-ը նշել է, որ հաստատ ընտրելու է, 43%-ը՝ հավանաբար կընտրի: “Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ որ համապետական հարցման ժամանակ հարցում են անցկացվել միայն Հայաստանի այն քաղաքացիների հետ, ովքեր փաստացի գտնվում են Հայաստանում”,-ասաց տիկին Ալիշաուսկիենուն:
Եվ այսպես, 2013թ. հունվարի 14-ի հարցումների արդյուքնում ընտրողների մեծամասնությունն աջակցում է գործող նախագահին, նրանց 66 %-ն ասել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին: Հարցվածների 10 %-ը քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի, 4 %-ը՝ Պարույր Հայրիկյանի, 4 %-ը՝Հրանտ Բագրատյանի, 1 %՝ Արամ Հարությունյանի օգտին, իսկ ահա Անդրեաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին և Վարդան Սեդրակյանին աջակցում են ավելի քիչ՝ քան 1 % յուրաքանչյուրի օգտին: Այսքանով հանդերձ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի հավաստմամբ վերջին օրերի հարցման արդյունքում թեկնածուների մոտ նկատվել է աճի միտում.” Բոլոր թեկնածուների մոտ սեփական ռեզերվն ավելացնելու հավանականությունը մեծ է“: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող քաղաքացիների ակտիվության նվազմանը, Գևորգ Պողոսյանն այն պատճառաբանեց “ընտրություններին հիմնական խաղացողների բացակայության հանգամանքով”:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply