Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2013 14:46

Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջե հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:
TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար (ստորեւ կարող եք մանրամասն ծանոթանալ մեր եւ գործընկեր կազմակերպությունների դրդապատճառներին):
«Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, եւ տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին: Սա ոգեւորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որեւէ թեկնածուի: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին եւ պատրաստվում են քվեարկելե, – նշում է TNS opinion Բրյուսելի մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թվում է, օգնեց քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, եւ նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում է պատասխանելե եւ «Հրաժարվում է պատասխանելե տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%): Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից եւ բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%): Միեւնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին եւ բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս (չմշակված տվյալներ՝ 0,9%).
Պատահական ընտրանքի ձեւաչափի եւ դաշտային աշխատանքի մոնիտորինգը, ինչպես նաեւ որակի վերահսկումը իրականացրել են TNS opinion-ը եւ «Այ Փի Էս Սիե-ն համատեղ: Հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկման չափանիշներին՝ ներառելով հեռախոսային ստուգումներ, զուգայցեր, ինչպես նաեւ տվյալների բազայի բովանդակային ստուգումներ: Այս մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար, կարող եք ծանոթանալ ստորեւ բերված տեղեկատվությանը:
ՀԵԲ-ը այս հարցումը պատվիրել է մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.
գ Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերի եւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած մոտեցումների վերաբերյալ:

գ Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատել 2012-ի մարտին եւ ապրիլին իրականացված հարցումների արդյունքների հետ:

գ Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության, քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:

գ Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:

գ Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվող ճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:

Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով մեր կայքում՝ www.eufoa.org/en/publications:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներե կազմակերպությունը սիրով կտրամադրի մեկնաբանություններ կամ անհրաժեշտ վերլուծություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստակամ են մեկնաբանություններ տրամադրել: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեր քարտուղարություն:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներե կազմակերպության և Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր կայք` www.EuFoA.org:
Բարձրորակ լուսանկարներ հասանելի են մեր կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ըստ պահանջի: Հեղինակային իրավունքի սահմաններում նկարների օգտագործումը թույլատրվում է, պարտադիր է նշել՝ «Copyright: www.EuFoA.orgե:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ հարցման վերաբերյալ
Մեթոդաբանությունը
• Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:

• Իրականացվել է 1,607 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 15-20-ը:

• Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.1%, մարզերում` 65.9 %:

• Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարների կողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները: Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այն անդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:

• Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց` այնուամենայնիվ հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել է հաջորդ տնային տնտեսությունը:

• Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնել իր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանը վերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել են տնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:

• Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply