Այսօր Բաքվում ցույց է տեղի ունենալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 14:32

Բաքվում`Շատրվանների հրապարակում, այսօր ցույց է տեղի ունենալու, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

Հունվարի 24-ին սոցկայքերում կազմակերպվել է “Մի կրակեք մեզ վրա” կարգախոսով ակցիա, որին մասնակցում էին մի խումբ ակտիվիստներ: Նրանք կոչ են արել միանալ “Բինա” առևտրային կենտրոնում և Իսմայիլլիում տեղի ուենցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից կիրառված ուժի դեմ ուղղված ցույցին:

Որոշ տեղեկությունների համաձայն` այդ ցույցին մասնակցելու է 1.000 ակտիվիստ:

Հիշեցնենք, որ Բաքվում առևտրի ոլորտում աշխատողները հունվարի 19-ին բողոքի ցույց են արել: Ցուցարարները բողոքել են «Բինա» առևտրի կենտրոնում վարձավճարների կտրուկ աճի դեմ։

Հունվարի 24-ի գիշերը Իսմայիլլիում անկարգություններ են տեղի ունեցել մոտ երկու հազար մարդու մասնակցությամբ:

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply