Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար /«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ/

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2013 17:07

ՀՀ ԿԳ նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում են բաց մրցույթ “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Համաձայն “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետև ՀԱԱՀ) ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով:
Մրցույթն անց է կացվում ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության մասին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2013թ. հունվարի 22-ին հաստատված կանոնակարգին համապատասխան (թեկնածուները կանոնակարգին կարող են ծանոթանաալ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարությունում):
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում:
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով (ինքնաառաջադրման դեպքում), իսկ ՀԱԱՀ ֆակուլտետների գիտխորհուրդների կամ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` առաջադրման մասին որոշումը և առաջադրվող թեկնածուի գրավոր համաձայնությունը,
բ) երկու լուսանկար 3×4 սմ չափսի,
գ) քաղվածք աշխատանքյաին գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճեն),
դ) ինքնակենսգրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթղթերիր պատճենները,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը,
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից, եթե այն գործում է,
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ժա) ՀԱԱՀ-ի զարգացման և բարեփոխումների ծրագիր-հայեցակարգ (փակ և կնքված ծրարով):
Մրցույթին մասնակցող հավակնորդները վերը նշված փաստաթղթերի փաթեթը (պատճենների բնօրինակներով, որոնք վերադարձվում են ստուգումից հետո) պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի քրտուղարություն (հասցե` ք.Երևան, Տերյան փ. 74, ՀԱԱՀ I-ին մասնաշենք, 3-րդ հարկ 324 սենյակ, հեռ. 52-07-41 և 52-84-90) առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս/թ փետրվարի 28-ը ներառյալ, ժամը 10-ից 14-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Մրցույթը տեղի կունենա 2013թ. մարտի 12-ին ժամը 1100-ին ՀԱԱՀ նիստերի փոքր դահլիճում (ք. Երևան, Տերյան փ. 74, 329 լսարան):

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդ:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply