Ցուցահանդեսի բացում Հունաստանի ազգային գրադարանում

Օրվա լուր | | January 24, 2013 18:22

Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, 2013թ. նախատեսել է «Հաց ու գիր» ընդհանուր խորագիրը կրող մշակութային միջոցառումների շարքի անցկացումը:

Տարվա ընթացքում անց են կացվելու հայ-հունական բարեկամության մասին  պատմող ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ:

2013թ. հունվարի 21-ին Հունաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ նշված շարքի անդրանիկ միջոցառումը` «Ժպիտ և արցունք. Հայաստանը հունական երգիծական մամուլում» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Օրվա բանախոսներն էին գրող Պետրոս Մարգարիսը, Հունաստանի խորհրդարանի գրադարանի ներկայացուցիչ, պատմաբան Էլլի Դրուլիան, Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանը:


Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply