Նարնջաբլիթներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 24, 2013 10:43

Բաղադրությունը

100 մլ նարնջահյութ

1ճ/գդալ  նարնջի կեղև

400 մլ կաթ

150 գ ալյուր

2 ձու

30 գ կարագ

շաքարափոշի` 2 ճ/գդալ

գդալի ծայրով աղ:

Պատրաստման եղանակը

Թասի մեջ լցնել կաթը, նարնջի հյութը, հալած կարագն ու ավելացնել 1 նարնջի կեղևը (մանրացրած), ձուն, շաքարափոշին, աղն ու  խառնել` մինչև համասեռ զանգված դառնա:

Ավելացնել ալյուրն ու մի լավ հարել: Զանգվածը պետք է ջրիկ լինի:

Թավան յուղոտել մեկ անգամ ու լավ տաքացնել, ապա հերթով պատրաստել շերտերը, ինչպես մսով բլիթներինը: Բլիթը պետք է 2 կողմից տապակել ու մատուցել հարած սերուցքով, ջեմով կամ թթվասերով:

Բարի ախորժակ

Դիտվել է 2565 անգամ:
Print Friendly

Leave a Reply